Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Սև համրիչ

Սև համրիչ
16.05.2024 | 21:13

Մի համրիչ ունեի`

ոսոխից մնացած:

Սև էբոնիտից էին հատիկները,

մզկիթի սոխաձև գլխիկ ուներ

և երկու մինարեթ:

Չձգեցի նրան,

կախեցի մի ծառից,

որ երկնավորը ների նրա տիրոջը,

եթե կարող է…

Գագիկ Սարոյան

Դիտվել է՝ 9581

Մեկնաբանություններ